Ըստ ուղևորության նպատակի և տևողության Ավստրիայի Հանրապետություն այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է Շենգենյան կամ Ազգային ավստրիական վիզա։
C տեսակի վիզա (կարճաժամկետ այցելության համար) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։ Այս վիզան թույլ է տալիս մուտք գործել Շենգենյան տարածքի ցանկացած երկիր։
Հայաստանի քաղաքացիները դեպի Ավստրիա Շենգենյան վիզա ստանալու համար կարող են դիմել Մոսկվայում գտվող Ավստրիայի դեսպանատուն կամ Երևանում գտնվող Ավստրիայի վիզաների կենտրոն(փաստաթղթերը ուղարկվում են Մոսկվայում գտնվող Ավստրիայի դեսպանատուն )։ Այցը դեպի Ավստրիա չպետք է գերազանցի 90 օրը(մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածով)։
D տեսակի ազգային-երկարաժամկետ վիզա – այս տեսակի վիզան տրվում է միայն մեկ մուտքի համար և հնարավորություն է տալիս մնալ այնտեղ 6 ամսվա ընթացքում մինչև 180 օր։ Այս տեսակի վիզան տրվում է մուտքի հետևյալ նպատակների համար՝ գործարարություն, ընտանիքի վերամիավորում, մշակութային գործունեություն, կրթություն, աշխատանք։
Ավստրիայի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
Վճարներ
35 EURO – Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
16․000դր․- Վիզաների կենտրոնի վճար
Ծառայությունների արժեքը
10․000դր․ – փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․– ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից